Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և
Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ընը միմյանց նվերներ են հանձնել: Հյուսիսային Կորեայի առաջնորդին Պուտինը նվիրել
է նոր Aurus, թեյի սպասք և «ծովակալի դաշույն»։ Կիմ Չեն Ընը Պուտինին նվիրել է արվեստի
մի քանի գործ՝ նրա իսկ պատկերով։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական
Յուրի Ուշակովը:
Խոսելով ռուսական պետության ղեկավարին մատուցած
նվերի մասին՝ Ուշակովը նշել է, որ դրանք «նույնպես լավ նվերներ են»։ Նա չի ասել,
թե կոնկրետ ինչ է նվիրվել, բայց ակնարկել է, որ «դրանք կապված են նախագահի պատկերի
հետ»։
Դրանում պատկերների մի քանի տարբերակներ են, ընդ
որում՝ դրանք բոլորն էլ բավականին գեղարվեստական են, այդ թվում՝ կիսանդրիները,
ասել է Ուշակովը։